Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին


Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին
Սեպտեմբեր 29 19:22 2026
Այսօր երգիչ, երգահան Հայկոյի մահվան 5-րդ տարելիցն է։ Այս առիթով նրա մայրիկը Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է արել՝ որդուն նվիրված բանաստեղծություն հրապարակելով։
 
Դու գնացել ես, բայց երգդ չի լռում,
Այն իմ սրտում է, մեղմ ու ամոքող,
ՈՒ ամեն անգամ, երբ երգդ եմ լսում,
Թվում է կողքիս ես, իմ պարգև Աստծո:

Այսօր հնչում են երգերդ ամենուր,
ՈՒր գնահատում են սեր ու բարություն,
Իսկ ես կարոտով փնտրում եմ դեռ քեզ,
ՈՒր հետքերդ են ճախրում աստղաթափի պես:

Երգերդ դարձան սիրո սպեղանի,
Իսկ ձայնդ՝ քաղցր հիշողություն,
Դու հիմա որքան հեռու ես ինձնից,
Այնքան էլ մոտ ես սրտիս զարկերին:

Սերը ժամկետ չունի, գիտե՛ս…
Սիրո հրաշքն ես, ինձ հետ ես միշտ,
Սիրո երգերդ սիրտս են ամոքում,
Իմ ամենաշող աստղն ես, գիտես…

Հեռանալով ավելի ես մոտենում,
ՈՒ քո սերը երգերովդ ես տարածում….

Հ.գ. Մոր սերը հավերժ է՝ ծով է անափ,
Սիրում եմ քեզ, տղես, սիրում եմ անչափ….