Ջերմուկում քաղաքապետի արտահերթ ընտրություններից մեկ տարի անց կրկին քաղաքապետ են ընտրելու։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին այստեղ երկու կուսակցություն է մասնակցում՝ ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունը։
ՔՊ ցուցակը գլխավորում է Վայոց Ձորի գործող մարզպե Վահագն Արսենյանը՝ հայտնի գործարարի որդին։ Նա ուղիղ մեկ տարի առաջ ազատվեց Ջերմուկի քաղաքապետի պաշտոնից ու նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ։ Ցուցկի երկորդ համարում Ջերմուկի գործող քաղաքապետ Մանան Գևորգյանն է։
Վ. Արսենյանը 2021 թվականի դեկտեմբերին էր ընտրվել համայնքապետի պաշտոնում: Նա «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է:
«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ազատ Հովակիմյանը, նա Ջերմուկի ավագանու անդամ է։










