Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»


Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 29 08:29 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և մեր տեղեկություններով՝ իշխանական թիմում Ջերմուկի համայնքապետի պաշտոնի համար քննարկվող թեկնածուն հենց Վահագն Արսենյանն է։

 

Վահագն Արսենյանն արդեն ղեկավարել է Ջերմուկ համայնքը, իսկ ավելի ուշ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Այժմ, ըստ մեր տեղեկությունների, նա մտադիր է կրկին վերադառնալ Ջերմուկի համայնքապետի պաշտոնին՝ առաջադրվելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

 

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը և նշեց, որ առաջադրվելու է Ջերմուկի համայնքապետի պաշտոնում։

Այսպիսով, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Արսենյանը պատրաստվում է կրկին մասնակցել Ջերմուկի համայնքապետի ընտրություններին՝ այս անգամ արդեն որպես թեկնածու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։