«Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին


«Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին
Սեպտեմբեր 15 23:57 2026

Հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Սերգեյ Պողոսյան՝ իսկական մարտիկ ֆուտբոլային դաշտում ու իրական ավագ ընկեր կյանքում։

Այսօր կյանքից հեռացավ անպարտելի Արարարատ 73-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանը … մեր սիրելի Լազովիչը։

Նա Արարատ -73-ի մարտիկն էր, չէր վախենում պայքարից ու վնասվածքներից։

Ոսկե դուբլի տարում նա հաղթական «Արարատ»-ի կազմում անցկացրեց 29 խաղ ու խփեց 3 գոլ։ Իսկ Կիևի Դինամոյի հետ գավաթային եզրափակիչ խաղում հենց նրա ու Նիկոլայ Ղազարյանի դաշտ մտնելը բեկեց խաղը։

Հայկական ֆուտբոլի նվիրյալ Սերգեյ Պողոսյանի մասին շատերը գիտեն, ու նրա ավանդը հայկական ֆուտբոլի հաղթանակներում անուրանալի է։

Որքան մեծ ֆուտբոլիստ էր Սերգեյ Պողոսյանը, դրանից մի քանի անգամ պարկեշտ ու իրապես լավ Մարդ էր մեր սիրելի Սերգեյ Լազովիչը։ Նրա հետ սեղան նստելը, զրուցելն ու քննարկումներն ուսուցանող էին։ Նա իրապես ուրախանում էր իր բոլոր ընկերների ու պարզապես մեր ազգի հաջողություններով։

Աստված հոգիդ լուսերի մեջ պահի, իմ սիրելի Սերգեյ Լազովիչ ջան»։