Ռուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական


Ռուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Սեպտեմբեր 14 14:23 2026

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը պնդում է՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ։

«Բայց եթե ռուսական կողմին դա պետք է՝ քննարկման առարկա է, ոչ մի խնդիր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Ըստ ՔՊ-ականի՝ ռազմաբազան երբեք էլ Հայաստանին «տիրություն չի արել»։

«Էդ երբ է մեզ տիրություն արել, որ հիմա էլ պետք է անտեր մնանք»,- ընդգծեց նա։

Խաչատրյանն ասաց, թե հայկական կողմի համար միևնույն է՝ ռազմաբազան կլինի՞, թե՞ չէ։