Դուք երիտբոլշևիկներ եք. ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը՝ ինչ բոլշևիկյան մտածողությունը. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականերին


Դուք երիտբոլշևիկներ եք. ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը՝ ինչ բոլշևիկյան մտածողությունը. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականերին
Սեպտեմբեր 15 22:57 2026

Շնորհակալություն ձեր անկեղծության համար, ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և «Դաշնակցության» դեմ, «Դաշնակցություն»-ն այնքան ուժեղանալու է։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արման Եղոյանի հայտարարությանը, որում նա նշել էր՝ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը:«Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ։ Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մեկ հայ, Դուք բառացի նույնը կրկնեցիք, բայց ինչպես թուրքերն իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք։

Ես մի տերմին եմ մտածել ձեր համար, որը, կարծում եմ՝ ձեզ ամենալավն է բնութագրում։ Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը՝ ինչ բոլշևիկյան մտածողությունը»,-ասել է Քրիստինե Վարդանյանը: