Լուսանկարում ձախից երկրորդը Ռաֆիկ Հարությունյանն է՝ Արցախի հատուկ նշանակության զորքից։ 2022 թվականի սեպտեմբերին ջոկատի տղաների հետ Արցախց եկել ու մասնակցում էին Ջերմուկի մարտական գործողություններին։ Երկար ժամանակ սրա մասին քչերը գիտեին։
Ուղիղ 1 տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ռաֆիկը զոհվեց Մարտակերտի իր դիրքում՝ ադրբեջանցիների հարձակումը ետ մղելիս։ Հայաստանի զինված ուժերից այդպես էլ ոչ մի օգնություն Արցախ չգնաց, դեռ մի բան էլ պաշտոնական հաղորդագրություն էին տարածում ու նշում՝ ՀՀ սահմաններում իրավիճակը հանգիստ է...
Սա պարզապես ուրացում չէր։ Սա դավաճանություն էր մարդկային ու բարոյական առումներով։ Սա դավաճանություն էր ընտանիքի անդամի, հարազատի, արյունակցի։ Սա դավաճանություն էր, որին նիկոլը մասնակից դարձրեց բոլոր իր ենթականերին և իրեն արդարացնողներին։










