Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում, մասնավորապես, Երևանում, լավ արձակուրդ անցկացնելու հնարավորություններին։
«Երևանում շատ լավ արձակուրդ կարելի է անցկացնել»,-ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Երևանն առաջարկում է ակտիվ և հագեցած առօրյա հենց վաղ առավոտից: Նա նշում է, որ քաղաքում կան բարձր մակարդակի մարզասրահներ, որոնք բացվում են դեռևս ժամը 6-ից, ինչպես նաև սրճարաններ, որոնք «վաղ առավոտից են բացվում ժամը 7-ից 8-ից և այդ սրճարաններում կարելի է շատ լավ նախաճաշել»: Դրանից հետո կարելի է քայլել քաղաքում, տեսնել պատմամշակութային հուշարձաններն ու շփվել մարդկանց հետ:
Անդրադառնալով գների հետ կապված խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ դա հիմնականում պայմանավորված է սպասարկման բարձր որակով.
«Մեր մոտ սրճարաններում, ռեստորաններում... սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է... իսկ դա գին արժե»: Նա նաև հավելում է, որ գների վրա ազդում են որակյալ գույքը, մթերքը և տրանսպորտային սահմանափակումները։
«Համոզված եմ՝ ապաշրջափակման արդյունքում այս խնդիրները կլուծվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։










