90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է


90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է
Հուլիս 15 10:04 2026

Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում դի կա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 90-ամյա Գառնիկ Ավագյանն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել այս տարվա հուլիսի 5-ին՝ Թաիրով փողոցում գտնվող իր տնից։