«Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին (տեսանյութ)


«Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին (տեսանյութ)
Հուլիս 14 12:27 2026

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Գրիգորյանի դուստրը հոր ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում է կատարել։

 

«Այսօր դու կդառնայիր 70 տարեկան…

 

Բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։

 

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին։

 

Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով։

 

Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում։

 

Ծնունդդ շնորհավոր։

 

Անպարտելի՛ զորավար։

 

Միշտ կկարոտենք քեզ։

 

Հավերժ հիշատակ»,- գրել է Այծեմնիկ Գրիգորյանը։

Տեսանյութն` այստեղ