Հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Խաչիկ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Գայանե Վ․-ն, 21-ամյա Նանար Կ․-ն, 7-ամյա Ն․ Կ․-ն, 17-ամյա Հ․ Գ․-ն և 64-ամյա Լուսածին Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։










