Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետն իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և հույս հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։










