Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից


Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Հուլիս 13 20:02 2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ 

«Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ
հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և  որպես հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը»։

Հավելենք, որ Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար;