13-ամյա երեխան հոսանքի բաց հաղորդալարին է կպել ու մահացել. մանրամասներ՝ Ախթալայի դժբախտ պատահարից


13-ամյա երեխան հոսանքի բաց հաղորդալարին է կպել ու մահացել. մանրամասներ՝ Ախթալայի դժբախտ պատահարից
Հունիս 1 22:33 2026

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահարի հետևանքով 13 տարեկանում կյանքից հեռացել է մեր ֆուտբոլային ընտանիքի անդամ Արեն Քառյանը:

 

«Ամբերդ-Դեբեդ» ֆուտբոլային ակումբը և Hay Mitq հասարակական կազմակերպությունն իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Արենի հարազատներին...

 

Oragir.News-ին հաջողվել է բացառիկ մանրամասներ իմանալ ողբերգական դեպքից:

 

Մեր աղբյուրը հայտնեց, որ երեխայի ընտանիքը բնակվում է Ախթալա քաղաքում: Նույն թաղամասի մի տղամարդ, անօրինական հոսանքի հաղորդալար է անցկացրել իր այգու ցանկապատի վրայով:

 

Բակում խաղալու ընթացքում երեխաների գնդակն ընկել է ցանկապատից ներս, և Արենը փորձել է մտնել այգի ու վերցնել գնդակը: Ցավոք, նա կպել է հոսանքի բաց հաղորդալարին և մահացել:

 

Նրանից փոքր եղբայրը փորձել է օգնել Արենին, բայց ապարդյուն. եղբայրը նույնպես վնասվածքներ է ստացել, բայց բարեբախտաբար ողջ է մնացել:

 

Աղբյուրը նաև հայտնել է, որ տղամարդը այսօր կալանավորվել է: