Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Օգոստոս 27 10:18 2026

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

 

 

«Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում հարցերի քննարկմանը, դե-ֆակտո Հայաստանն իր աշխատակիցներին, զինծառայողներին և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարում անդամավճարները։ Բայց դե-յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ», - նշել է նա։

 

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, հայ ժողովուրդն աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին այս կամ այն ժամանակահատվածում։

 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ հանդես է գալիս ՀԱՊԿ-ից հանրապետության դուրսբերման օգտին և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ դա Երևանին կազատի դիլեմայից՝ դուրս գալ, թե չդուրս գալ կազմակերպությունից։