Այո, երեխաները պաստառ էին պատրաստել «Բարի գալուստ» գրառմամբ․ ձեր «մասկի շոուներից» ոչ մենք ենք վախենալու, ոչ ոչ մեր երեխաները․ Լևոն Քոչարյան


Այո, երեխաները պաստառ էին պատրաստել «Բարի գալուստ» գրառմամբ․ ձեր «մասկի շոուներից» ոչ մենք ենք վախենալու, ոչ ոչ մեր երեխաները․ Լևոն Քոչարյան
Օգոստոս 25 21:48 2026

Գործը միանշանակ քաղաքական է ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այն հանգամանքները, որ նշվել են «քրեական գործում», որ մի նոր բան չկա; 2018 թ-ից ինչ -որ անհեթեթ գործ կար հարուցված ու հիմա որևէ նոր հանգամանք չի բացահայտվել, այսինքն, այն ինչ եղել է՝ եղել է, ու ոչ մի նոր բան չկա։ Այս մասին դատարանի բակում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ ընդգծելով, որ եղել է քաղաքական հրահանգ, որը նաև նախընտրական շրջանում է եղել, որին էլ հաջորդել են գործողությունները։«Իսկ իմ տուն այն պատճառաբանությամբ, որ մտել են կատարյալ անհեթեթություն է, ձևական պատճառներով ինչ-որ դատավոր կնիք է դնում, ու գալիս են։ Պարզապես, նախաքննական գաղտնիք է չեմ կարող բացահայտել, բայց անհեթեթություն է»,-ասաց նա։


Դիտարկմանը, թե ԱԺ-ում իր հետ Փաշինյանի հարցուպատասխանին են հաջորդել գործողությունները՝ Քոչարյանն արձագանքեց․ «ԱԺ ամբիոնից հայտարարում են, որ Եմ- են գնում, բայց երկրի ղեկավարը հայտարարում է՝ սա պետք է նստի, նա պետք է ունեզրկվի։ Սա ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության շրջանակում։ Հետաքրքիր է՝ԵՄ անդամ երկրների դեսպանները ինչ գնահատական ունեն»։

Անդրադառնալով «Պռեգոմեշում» գործողություններին՝ Քոչարյանն ընդգծեց․ «Ոչ մի իրավական հիմք չկա, պարզապես ցանկանում են ցավեցնել, մտածում են սրա արդյունքում պետք է հետ կանգնեք»։

Նա նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի տանը պատրաստ էին գործողություններին, որոնց մասին Փաշինյանը բազմիցս անոնսվել էր։ «Այո, երեխաները պաստառ էին պատրաստել, ցույց տալու, որ եթե մտածում եք ձեր «մասկի շոուներից» վախենալու ենք՝ չկա նման բան, ոչ մենք ենք վախենալու, ոչ մեր երեխեքը»։

Հիշեցնենք, որ ժամը 21։00-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, դատավորը Վարդգես Ստեփանյանն է։