«Ժողովուրդը մեզ` 500 հազարից ավելի ձայն ստացած ընդդիմությանը հարցնում է, որ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանն ինչո՞ւ է մինչև հիմա կարողանում լինել երկրի ղեկավար: Մեզնից էլ էդ են պահանջում, բայց ժողովրդավարությունն ու դատական համակարգի անկախությունը հենց այն է, որ դատավորները հաշվետու լինեն օրենքի և ոչ թե մեկ մարդու առաջ»,- ԱԺ-ում իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Տեղից ցածրաձայն լսվեց «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտությունը:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ Լևոն Քոչարյանին կոչ արեց չափավորել բառերը, ապա հայտարարեց. «Պարոն Ալեքսանյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար»:
«Պարոն Ալեքսանյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար»». Ռուբեն Ռուբինյան










