«Մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ հայտնաբերել». գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան


«Մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ հայտնաբերել». գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան
Հունիս 1 13:24 2026

Գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան։ Հրկիզման պահին նա մեքենայում չի գտնվել։

Արմեն Ալեքսանյանը դեպքի մասին հայտնում է հետևյալը. «Երեկ գիշեր ժամը 23.45-50 կանգ էի առել Մուսա լեռան ճանապարհին տղաների մոտ։ 15-20 րոպեի ընթացքում իմ մեքենան հրդեհվել է։ Հանգամանքները՝ չեմ իմանում, բայց մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ հայտնաբերել։ 

Փորձում են ինձ լռեցել, որ չխոսեմ, ակտիվ չլինեմ, բայց սա ինձ չի ընկճում։ Ես իմ պայքարի մեջ եմ, իմ դիրքերում եմ»։