Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը


Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը
Մայիս 5 13:47 2026

Հիվանդանոցում մահացել է մայիսի 1-ին Արարատ մարզի Դարբնիկ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ 65-ամյա Հարություն Յ․-ն։

Պարզվել է, որ Հարություն Ս․-ն նշված ավտոմեքենան առևանգած է եղել, որից հետո վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատար «Գազել»-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, մայիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում, բախվել էին  65-ամյա Հարություն Յ․-ի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել էր ծանր։