ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է անվանափոխել երեք նախարարությունների անունները՝
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:Խորհրդարանը 64 կողմ, 26 ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը:










