Խիստ ցուցում կար լինել հանգիստ, սթրեսից հեռու, նաև բժիշկների հսկողության տակ. Լևոն Քոչարյանը՝ ՀՀ Երկրորդ նախագահի մասին


Խիստ ցուցում կար լինել հանգիստ, սթրեսից հեռու, նաև բժիշկների հսկողության տակ. Լևոն Քոչարյանը՝ ՀՀ Երկրորդ նախագահի մասին
Օգոստոս 25 22:25 2026

«Չեմ կարող հետը(Ռոբերտ Քոչարյանի) խոսել; Փաստաբաններն են խոսել, բժիշկներն իրենք են ասել, որ այս պահին պետք է լինի հսկողության տակ»,- հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Սեդրակ Քոչարյանի դատավարությունը՝ ասաց Լևոն Քաչարյանը։

Նա նշեց. որ հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը երկու շաբաթ առաջ ստենդավորվել էր։

«Խիստ ցուցում կար լինել հանգիստ, սթրեսից հեռու, նաև բժիշկների հսկողության տակ»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ հավելելով. որ հորը բերման են ենթարկել առավոտյան 7-ին, նա չէր հասցրել նախաճաշել և օրվա լարված ընթացքը ճնշման հետ խնդիրներ էր բերել։