Մանկшպղծությшն դեպք ու վենդետա. Վեդին ցնցված է


Մանկшպղծությшն դեպք ու վենդետա. Վեդին ցնցված է
Մայիս 2 21:36 2026

«Ուղիղ մեկ շաբաթ է` Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից»,-այս մասին ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բայց 2 երեխա պղծած Վեդու բնակիչներն ազատության մեջ են, այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից, իսկ ձերբակալված 58 և  65 ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ` ձերբակալության 72 ժամը չլրացա։  Վեդիում իրավապահները ջանում են մեղմորեն շրջանցել այդ գարշելի պատմության գլխավոր հերոսին»։