Կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել է՝ այսօր` ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։










