Այսօր կլրանար Արցախում քառօրյա պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի 30-ամյակը։
Նա ծնվել է 1996 թ. ապրիլի 27-ին՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանն իր զինակիցների հետ կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։
Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին՝ շարունակել են պաշտպանական մարտը։
Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից էր:
Քյարամի զոհվելուց հետո թշնամին նրան գլխատել է:










