Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր


Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր
Ապրիլ 24 21:48 2026

Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, Ռոբերտ Աբաջյանի մոր՝ Աննա Աբաջյանի հետ լուսանկար է հրապարակել ու գրել․

«Երևի մի 9 տարվա նկար է. Նոր Հաճնի դպրոցներից մեկում հայրենասիրական միջոցառում էր։ Էս պահին մեծարանքի խոսքեր էին ուղղում մեր տղաներին։ Հետո երկուսով քայլեցինք դեպի փողոց ու սիրտ-սրտի տված խոսեցինք մեզ հուզող թեմաներից:

Երբ պետք է նստեինք մեզ ուղեկցող մեքենաները, դու ասացիր. «Արի միասին գնանք, շատ բան ունեմ հետդ խոսելու…»

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում…»:

Հիշեցնենք, որ Աննա Աբաջյանը մահացել է նախօրեին: Նա 52 տարեկան էր: