«1915. Մենք հիշում ենք». Հենրիխ Մխիթարյան


«1915. Մենք հիշում ենք». Հենրիխ Մխիթարյան
Ապրիլ 24 18:05 2026

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ 

Ինսթագրամի «սթորի» բաժնում նա տեղադրել է լուսանկար՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը, Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը: Լուսանկարին կից Հենրիխ Մխիթարյանը գրել է. 

«1915. Մենք հիշում ենք, WE REMEMBER, 24.04»: