Իմ նախնիները ջարդից են եկել, ես էլ նրանց հետնորդն եմ, դա իմ արյան մեջ է, դուրս չի գալո․ քաղաքացի


Իմ նախնիները ջարդից են եկել, ես էլ նրանց հետնորդն եմ, դա իմ արյան մեջ է, դուրս չի գալո․ քաղաքացի
Ապրիլ 23 22:03 2026

«Ամեն ինչ մշուշոտ է, ես չեմ հասկանում, թե սրա միջից ո՞նց ենք դուրս գալու։ Ուղղակի, ես եկել էի հիմա, որ ասեմ՝ այդ 50 հոգի արտասահմանցիները, որ գալիս են, պիկետ կազմակերպենք, գնանք։  Կուզեի, որ փողոցի երկու մասերում այնքան ժողովուրդ հավաքվեր,  որ տեսնեն՝ հայությունը կա, չի կոտորվել, չի կոտորվելու»,- ասաց ջահերով երթին մասնակցնել ցանկացնող քաղաքացին։

«Ամբողջ Եվրոպան էր ասում,որ հայությունը պետք է չլինի։ Էն տխմար Ալիևն էլ էր ասում, թող լսի՝ ես եմ ասում։ Մենք ոչինչ չաեցինք՝ սուս նստեցինք, հիմա գոնե էս մի քայլն անենք։

 Իմ ծնողները, իմ նախնիները ջարդից են եկել, ես էլ նրանց հետնորդն եմ։ Դա մտել է իմ արյան մեջ, դուրս չի գալու, հետս տանելու եմ»,- ավելացրեց քաղաքացին։

Նշենք, որ «Ջահերով երթի» մասնակիցներն սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում։ «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո երթը մեկնարկելու է ժամը 20։00-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակից և անցնելու է Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդ։