Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ ԱԳ նախարար ներկայացող Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Կայա Կալլասի հետ։
Սովորությանս համաձայն զուգահեռ հայկական կողմի հաղորդագրությանը փորձեցի գտնել եւ ծանոթանալ եվրոպացիների հաղորդագրության հետ։
Սակայն բոլոր ջանքերս ապարդյուն էին։ Եվրոպական Արտաքին Գործողության Ծառայության պաշտոնական կայքում որեւէ հիշատակում նման հանդիպման մասին չկար։
Ավելին, այդ հանդիպման մասին որեւէ տեղեկություն, հիշատակում, արձանագրում, գրառում, նույնիսկ՝ լուսանկար չկար նաեւ Ծառայության եւ Կալլասի սոցիալական հարթակների էջերում՝ X, Insta, FB:
Նման բան լինում է մեկ դեպքում՝ երբ տվյալ հանդիպումը եվրոպացիների համար այնքան երկրորդական է, որ նույնիսկ արարողակարգային լուսանկարի կամ 280 թվիտերյան նիշի չի արժանանում։
Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ։










