Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ


Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ
Ապրիլ 15 20:17 2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացել է Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով հերթական դատական նիստը։

Գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, դատարանում հրապարակվել են որոշակի ապացույցներ, սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տրված խոստովանական ցուցմունքներից, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը միջնորդել է ևս երեք ամսով երկարացնել մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը։ Պաշտպանության կողմն առարկել է միջնորդության դեմ։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է փոխել Օհանյանի կալանքը տնային կալանքով։ Վերջինս պնդել է, թե խնդիր չի ունեցել գործով տուժողների հետ, վրեժխնդրության հարց չի էլ եղել, ինքն «անիմաստ կալանքի տակ է»։ 

Դատարանը որոշել է անփոփոխ թողնել և ևս երեք ամսով երկարացնել մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը։ 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում