Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ անհնար է համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը։
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։
Նայեք ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումների, հեռախոսազանգերի, այցերի և այլնի դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ։ Ընդ որում, այս նույն ձևաչափով ես լիարժեք կապի մեջ եմ ՌԴ նախագահի հետ»,-ասաց նա։
Վարչապետը հիշեցրեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է և այն 5 երկրներից մեկը, որը որոշումներ է կայացնում. «Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու։ Ես ՌԴ կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող, մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ՝ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունը առաջիկայում կտեսնենք»։










