«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, թե որոշ ժամանակ առաջ վարչապետ Փաշինյանն ինչ դիրքորոշում ուներ ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված։
Հրապարակված տեսանյութում Փաշինյանը հայտարարում է, որ չի հանդգնի ասել, որ ընտրական օրենսգրքում փոփոխություն պիտի տեղի ունենա իր ուզած տարբերակով։
«Ի՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել», - նշել է Ալիկ Ալեքսանյանը։










