Դպրոցի տնօրեները ԱԲ-ի միջոցով խոցելի հարցերը կկարողանան վեր հանել և մարտահրավերներին ճիշտ արձագանքել. ԿԳՄՍ նախարար


Դպրոցի տնօրեները ԱԲ-ի միջոցով խոցելի հարցերը կկարողանան վեր հանել և մարտահրավերներին ճիշտ արձագանքել. ԿԳՄՍ նախարար
Օգոստոս 28 15:50 2026

Դպրոցի տնօրեները ԱԲ-ի միջոցով խոցելի հարցերը կկարողանան վեր հանել և մարտահրավերներին ճիշտ արձագանքել: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

 

«Մենք պլանավորել ենք մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել թվային տիրույթում։ Այս տարին մեզ համար կարևորվելու է նրանով, որ սեպտեմբերից մեր բարձրագույն կրթության և հանրակրթության համակարգի համար հասանելի է դառնալու արհեստական բանականության կրթական գործիքները:

 

Պատկերացրեք՝ օրինակ, դպրոցի տնօրենը, որը ամբողջությամբ էլեկտրոնային մատյանում, թվային տիրույթում տեսնում է երեխաների գնահատականները, բացակայությունները, արհեստական բանականության գործիքակազմով կկարողանա նաև վերլուծություններ ունենալ և իր համար հասկանալ ավելի խոցելի տեղերը, այն ուղղությունները, որոնց վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Ուսուցիչները ունենալու են հնարավորություն գործիքակազմի միջոցով ազատել իրենց ժամանակը մեխանիկական աշխատանքից և կենտրոնանալ ավելի ստեղծագործական աշխատանքի վրա, այս գործիքակազմը կարող է օգնել տարբեր առաջադրանքների ու թեստերի կազմմանը, կարող է օգնել թեմատիկ պլանավորմանը:

 

Կարծում ենք, որ մեր թե ուսուցիչները, թե տնօրենները կունենան մեծ աջակցության կարիք, և առաջիկայում կլինեն նաև համապատասխան ուղեցույցներն ու տեսանյութերը, որոնք կտրամադրվեն և հնարավորություն կընձեռնեն կրթական համակարգում այլ գործիքակազմի օգտագործման արդյունավետությունը բարձրացնել: Մենք վստահ ենք, որ միայն գրագետ և մտածված լուծումներն են, որ կկարողանան այդ գործիքակազմը մեզ ծառայեցնել հօգուտ որակյալ կրթության, ոչ թե դրանով բերել մեծագույն մարտահրավերներ»,- նշել է Անդրեասյանը: