Փաշինյանը երեկ տարբերակ է մտածել, թե ինչպես սահմանափակի մեր ուժը. Նարեկ Կարապետյան


Փաշինյանը երեկ տարբերակ է մտածել, թե ինչպես սահմանափակի մեր ուժը. Նարեկ Կարապետյան
Ապրիլ 7 16:07 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ՀՀ-ում ընդդիմադիր առաջնորդը կալանքի տակ է, և նրան թույլ չի տրվում անգամ ուղերձով դիմել ժողովրդին.

 

«Երեկվանից մենք սպասում ենք Դատախազության պատասխանին և դեռ չունենք գրավոր պատասխան, որ Սամվել Կարապետյանը իրավունք ունի ուղերձով դիմել ժողովրդին։

 

Վստահ լինելով, որ փոփոխություններ են գալիս, Փաշինյանը երեկ տարբերակ է մտածել, թե ինչպես սահմանափակի մեր ուժը»։