Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»


Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»
Ապրիլ 7 11:03 2026

Այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները, նշված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։

Այսօր, ժամը՝ 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի։

Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։