Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել


Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ապրիլ 6 23:54 2026

Ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում, ինչի հետևանքով մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից։

Այդ օրը ժամը 15։20-ի սահմաններում մահացած վիճակում «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզում հաշվառված 24-ամյա Աղասի Ս․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան խոշորացված համայնքի հանգստի գոտի երկրորդ փողոցի 5/9 հասցեում գտնվող «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։