Կա՞ անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել Հայաստանի պաշտպանությանը 44-օրյայի ժամանակ, քան Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)


Կա՞ անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել Հայաստանի պաշտպանությանը 44-օրյայի ժամանակ, քան Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)
Ապրիլ 6 22:39 2026

Աշտարակ կատարած այցելությունների ժամանակ մեզ հարց ուղղվեց, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, մենք սխալվել ենք, որ չենք պատմել ու չենք ներկայացրել, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը Հայաստանի պաշտպանության համար: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:«Հարց եմ ուզում տալ, կարո՞ղ ենք դիմել այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, և ասել, կա՞ արդյոք անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել Հայաստանի պաշտպանությանը, կա՞ անհատ, որ ավելի շատ օգնություն է տվել պետությանն ու պաշտպանական համակարգերին, քան Սամվել Կարապետյանը»,- նշել է նա: