Մեր գրասենյակի բացումը ունի նպատակ՝ գույքագրել այսարակցիների խնդիրները՝ Արագածոտնի մարզի իրավիճակը։ Այս մասին Աշտարակում հանրության հետ հանդիպման ընթացքում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
«Մեր գրասենյակը դառնալու է միասնական համատեղի, որտեղ յուրաքանչյուր մարզի և հատկապես՝ քաղաքի բնակիչ կարող է գալ, կիսվել իր հոգսով, մտահոգություններով, առաջարկություններով, նկատառումներով, որոնց հիման վրա մենք ունենք գործ անելու։ Մենք դատարկ ձեռքերով ու դատարկ գլուխներով չենք եկել։ Ուսումնասիրել ենք հողի վրա իրավիճակը, ձեր խնդիրները և ունենք ասելիքներ։Այսօր Աշտարակում մարդիկ լրջագույն խնդիր ունեն հանրային տրանսպորտի հետ, մարդկանց տեղաշարժը իրենց օրախնդիրն է դարձել»,- ասաց Մելոյանը։
Մելոյանը նաև ընդգծեց, որ այսօր Աշտարակում մարդիկ խնդիր ունեն միջհամայնքային լուսավորության հետ կապված։
«Ընդհանուր Արագածոտնի մարզում այսօր խաղողագործությունը 50 %-ով պակասել է։ Բերքատվությամբ առաջնային մարզերից մեկն այսօր 9 %-ով հետ է մյուս մարզերից։ Այսօր Արագածոտնի մարզում հանցագործությունը եռակի անգամ աճել է։ Եթե 2018 թ․-ին գրանցված էր հանցագործության մոտ 680 դեպք, այսօր՝ 1800-ն անցնում է։
Լրջագույն խնդիր է համայնքային դպրոցների փակումը։ Արագածոտնի մարզում փակելու են 24 դպրոց։ Արդյունքում՝ 808 աշակերտ և 509 ուսուցիչ ու դպրոցի աշխատակից մնալու են առանց դպրոցների»,- հավելեց կուսակցության անդամը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










