Փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան


Փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան
Ապրիլ 6 10:50 2026

«Մի կողմ թողնելով անձնական շահը , ղեկավարվելով Հայաստանի շահով, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին և իր աջակիցներին կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին, քանի որ փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ»,-գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին.

«Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը»։