Ապրիլի 6-ին, ժամը 03։31-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորական բնակավայրի 1-ին փողոցում այրվում է բնակելի տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։
Հրդեհ մեկուսացվել է ժամը 04:11-ին, մարվել՝ 04:39-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով։










