«Ով պետական դավաճանություն է արել, նրան ներում չի լինելու, պետք է պատժվեն». Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


«Ով պետական դավաճանություն է արել, նրան ներում չի լինելու, պետք է պատժվեն». Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Ապրիլ 4 20:01 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քաղաքացիներին իրազեկել Սամվել Կարապետյանի ծրագրի, դրա տնտեսական, անվտանգային բաղադրիչների մասին։

«Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ»,- նշում են նրանք։

Քաղաքացիների հետ Ուջանում կայացած հանդիպմանն էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտել է՝ այս իշխանությունները հասարակությանը պառակտել են, դրան պետք է վերջ տրվի, իսկ պետական դավաճաններն անպատիժ չպետք է մնան։

«Նախկին-ներկա» չպետք է անենք, ոնց որ իրենք են հիմա մարդկանց հետ վարվում։ Բայց մի նախապայման կա՝ ով պետական դավաճանություն է արել Արցախի հարցով, մյուս հարցերով, նրան ներում չի լինելու, պետք է պատժվեն։ Դա իրենք էլ գիտեն, բոլորն էլ գիտեն»,- ասել է Կարապետյանը։