Սերժ Սարգսյան. Չեմ կարծում, որ քարոզարշավի փուլում ընդդիմությունը միասնական կլինի, բայց համոզմունք ունեմ, որ ընտրություններից հետո մի կետի կխփեն


Սերժ Սարգսյան. Չեմ կարծում, որ քարոզարշավի փուլում ընդդիմությունը միասնական կլինի, բայց համոզմունք ունեմ, որ ընտրություններից հետո մի կետի կխփեն
Ապրիլ 4 18:49 2026

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում կերևա»,-ո՞ր ընդդիմադիր ուժերին կտան իրենց ձայները ՀՀԿ-ականները հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ ձայներն իր գրպանում չէ, որ հանի ու տա մի ուժի, քարոզարշավի ընթացքում ինքն ու թիմակիցները կկողմնորոշվեն, հարկ եղած դեպքում հանդես կգան հստակ հայտարարությամբ․

«Չեմ կարծում, որ քարոզարշավի փուլում ընդդիմությունը միասնական կլինի, բայց գոնե համոզմունք ունեմ, որ ընտրություններից հետո միասնական կլինեն, մի կետի կխփեն»,-համագումարին հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահը։