Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)


Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ապրիլ 4 18:04 2026

Իմպիչմենտի՝ գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընտրություններին հակադրվող գործընթաց չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եթե նույնիսկ մեկ շաբաթ առաջ էլ հաջողվի անվստահություն հայտնել, միևնույն է, հունիսի 7-ին ընտրություններ պիտի լինեն, և այդ ժամանակ այդ ընտրությունները կլինեն շատ ավելի արդար, իսկ նախընտրական փուլի զեղծարարությունները չեն ազդի ընտրությունների արդյունքի վրա»,- ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև հարցին, թե որ քաղաքական ուժը կարող է միավորել ընդդիմությանը։

«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, և այդտեղից շատ ենթադրություններ կարելի է անել»,- ասաց Սերժ Սարգսյանը։