Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ արտահերթ համաժողովի ընթացքում ասաց, որ 2021 թվականին տեղի ունեցածը ևս հեղափոխություն էր.
«2018 թվականի հեղափոխությամբ մենք մեր «հեղափոխական միսիան» ավարտել ենք։ Իրականում առիթ ունեցել եմ ասելու, որ 2021 թվականին էլ էր հեղափոխություն և դա սնուցող մայրերի իրականացրած հեղափոխությունն էր, բայց այսօր կանգնած ենք մի նոր՝ պատմաքաղաքական հեղափոխության շեմին։ Դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է։ ՀՀ պետական շահն ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ն սեփական քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, խաղաղությունն ու արժանապատվությունը ապահովելու գործիք է՝ հիմնված ժողովրդի կամքից բխող լեգիտիմության վրա»։










