ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե որևէ մեկն արցախցիներին չի հրամայել փախչել՝ ասաց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ է Շահրամանյանը Երևանում, իսկ նախկին նախագահները՝ Բաքվի բանտում։
«Բա փախնելը ո՞նց ա լինում, ինչի՞ ա ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները Բաքվի բանտում, թող սուս մնա։ Ինչքան քիչ խոսա, էնքան իրա օգուտն ա, թող չներկայանա որպես ինչ-որ պաշտոնյա։ Ինքը պաշտոնյա չի, ինքը իրա ձեռքով ստորագրել ա, որ ինքը պաշտոնյա չի, չի եղել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։










