10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)


10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ապրիլ 4 13:06 2026

Մեկնարկել է ՀՀԿ 18-րդ համագումարը։

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ուղիղ 10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց։

Նախագահ Սարգսյանը կոչ արեց հիշել ու հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների լուսավոր հիշատակին։

«Նրանք աներևակայելի խիզախության ու անձնազոհության բազում օրինակներ են ցույց տվել»,- ասաց նա։

ՀՀԿ-ականները հարգեցին բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների անմահ հիշատակը։

«Փա՛ռք ու պատիվ նրանց»,- ասաց նախագահ Սարգսյանը։