Մի քանի կիլոմետրանոց խցանում Երևանի Իսակովի պողոտայում


Մի քանի կիլոմետրանոց խցանում Երևանի Իսակովի պողոտայում
Ապրիլ 3 23:59 2026

Այսօր՝ ապրիլի 3-ին, մի քանի կիլոմետրանոց խցանում է տեղի ունեցել Իսակովի պողոտայում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խցանումը ոչ թե ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևանի գնդի թերի աշխատանքի արդյունքում էր ստեղծվել, այլ Երևանի քաղաքապետարանի կողմից Արգավանդից դեպի Երևանյան կամուրջ տանող հատվածում իրականացվող ասֆալտապատման և փոսալցման աշխատանքների հետևանքով։ Այդ հատվածում քաղաքապետարանը, չգիտես ինչու, ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, այդ թվում՝ լուսային, չի տեղադրել, ինչը պետք է արվեր մինչև աշխատանքների սկսելը։

Իսկ վարորդների մի մասը «ամենաքաղցր» խոսքերն էին ուղղում քաղաքապետարանին, իսկ մի մասն էլ գովում էին՝ ասելով, որ վերջապես կպրծնեն փոսերից։