ԿԳՄՍՆ-ն ստացել է Դավիթ Մինասյանի մայրիկի՝ Ժաննա Անդրեասյանին ուղղված երաշխավորության խնդրագիրը և քննարկվում է


ԿԳՄՍՆ-ն ստացել է Դավիթ Մինասյանի մայրիկի՝ Ժաննա Անդրեասյանին ուղղված երաշխավորության խնդրագիրը և քննարկվում է
Ապրիլ 3 17:02 2026

Երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը, նախօրիեն դիմել էր ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով երաշխավոր հանդես գալ որդու կալանքի որոշումը փոխելու համար։ 

ԿԳՄՍ նախարարությունից Panorama.am-ին փոխանցեցին, որ ստացել են երաշխավորության խնդրագիրը և սահմանված կարգով քննարկվում է։ 

Հիշեցնենք, որ Դավիթը սովորում է 12-րդ դասարանում։ 

Մարտի 31-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Այսօր նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ։

ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։