Այսօր Ներքին Գետաշենում «Միասնության թևեր» կուսակցության նախաձեռնած միջոցառման ընթացքում վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ասաց, որ անհրաժեշտ է ունենալ սեփական աշխատատեղեր, որպեսզի ՀՀ քաղաքացիները չլքեն երկիրը՝ աշխատանք փնտրելու համար.
«Մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք, զորեղ ժողովուրդ ենք։ Պատկերացնում եմ՝ ինչ կարող ենք անել, եթե համախմբվենք ու բոլորով ոտքի կանգնեցնենք մեր երկիրը, բայց Հայաստանից գնալով, մենք թողնում ենք մեր տունը», - ասաց նա։
«Մեր կանայք անում են ամեն ինչ, որովհետև հասկանում են՝ ընտանիքը բաժանվել է երկու մասի. այ սա է, որ մենք պետք է լուծենք», - նշեց Թաթոյանը։










