Այսօր Ներքին Գետաշենում «Միասնության թևեր» կուսակցության նախաձեռնած միջոցառման ընթացքում վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ասաց, որ գտնվում է հայրենի գյուղում և շատ ուրախ է այդ կապակցությամբ. «1830 թվականից սկսած՝ իմ պապիկի հայրը՝ Ավետիս Թաթոյանը իր եղբայրների հետ կառուցեց Ներքին Գետաշենում հայտնի «Թաթոյանների ջրաղացը»»։
«Այդ ջրաղացը չի կանգնել երբեք. պատերազմների, սովի, մթության ժամանակ։ Չի կանգնել, որովհետև իմ պապի հայրը ուներ պատասխանատվություն։ Մենք բոլորս ունենք այդ պատասխանատվությունը», - նշեց նա։
Թաթոյանի խոսքով՝ պետք է լինի այնպիսի պետություն, որը ոչ միայն հիմնված է մարդկանց հերոսությունների վրա, այլ նաև ինքն է ուժ տալիս մարդուն»։










