Աները, զոքանչը, քենակալն ու տատը ծեծել են 26-ամյա արմավիրցուն


Աները, զոքանչը, քենակալն ու տատը ծեծել են 26-ամյա արմավիրցուն
Ապրիլ 2 22:15 2026

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։55-ի սահմաններում ոստիկանության Վաղարաշապատի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գ. Հ․-ն և հայտնել, որ ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Ա.  Ք․-ի  հայրը՝ 50-ամյա Տ. Ք․-ն, մայրը՝  37-ամյա Կ. Մ․-ն, տատիկը՝  64-ամյա Լ. Մ․-ն և քրոջ ամուսինը՝ 30-ամյա Յ.  Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերը նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։